ԼՂ հակամարտության հարցում հետևողական պետք է լինել.Կոնգրեսական
Էդ Ռոյսը նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմին կոչ է արել արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղութունն ապհովվող Ռոյս-Էնգելի առաջարկների իրականացումը։ Ռոյսն այդ կոչը հյատարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Asbarez-ը: «ԼՂ տարածաշրջանում վերջին տարիներին լարվածությունը բարձր աստիճանում է գտնվում։ Միայն անցած ամսվա ընթացքում բավականաչափ հարձակումների և հրետանային կրակի արձակման մասին ենք լսել:Դա ,ակհնհայտ է, որ հրադադարի ռեժիմի խախտում է։ Ըստ Ուորլիքի՝ «սա ոչ թե դադարեցված կոնֆլիկտ է, այլ՝ մոռացված»,-ասել է նա: Այդ պատճառով մենք պետք է հեռացնենք բոլոր դիպուկահարներին: Պետք է ներգարվել ավելի շատ միջազգային դիտորդներ և յուրաքանչյուր խախտում պետք է թափանցիկ լինի: Հակամարտությունը պետք է դատապարտվի: Որքան շուտ աշխատակազմն արձագանքի և օգնի լուծել այս խնդիրները, ապա ավելի արագ հնարավոր կլինի կանխել պատերազմն ու վերջ տալ սպանություններին»:
