Ռուբեն Հախվերդյանը` «վերեւների» հետ հանդիպման մասին. «Երգեցինք, կերանք ժենգյալով հաց, եկանք տուն»
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ այդ շրջանակում մշակույթի գործիչների հետ հանդիպում էր ունեցել, որին մասնակցել էր նաեւ սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Aravot.am-ը արվեստագետից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից: «Մենք մեր գործը լավ կատարեցինք, երգեցինք երեխեքի համար, հետո կերանք ժենգյալով հաց ու եկանք տուն»,-իրեն բնորոշ ոճով պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը: Մեր հարցին՝ մի՞թե տպավորված չի այդ հանդիպումից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ամեն ինչից էլ տպավորվում եմ` սարերին նայելով տպավորվում եմ, օդը մաքուր է, տպավորվում եմ, որ դուք զանգ եք տվել` էլի տպավորվում եմ»: Aravot.am-ի հետաքրքրությանը`իր կարծիքով նախագահի այցը կարեւո՞ր էր, թե զուտ «նշումի» համար էր, Հախվերդյանը պատասխանեց. «Այդ հարցը դուք տվեք նախագահին»:
