«Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում հասկանալու՝ ինչ եք ասում». Բագրատյան
Կառավարության հրավիրած ԱԺ այսօրվա արտահերթ նիստում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին սկսեց տալ մեկ այլ նախագծի մասին: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի կարող հարցեր տալ, քանի որ պետք է նախօրոք գրավոր առաջարկություններ ներկայացներ։ Պատգամավորը կարող է միայն ելույթ ունենալ քննարկվող օրենքի մասին։ Իսկ ներկայացված օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ Հ. Բագրատյանը կարող է հարցեր տալ։ Ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ, թե ինչ եք ասում: Տիկին փոխխոսնակ, ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել, մինչդեռ ներկայացված փոփոխությունները այնքան էական են, որ չի կարելի դրանք ներկայացնել երկրորդ ընթերցմամբ»:
