Սկանդալային դեպք Արտաշատում. ամուսինները պնդում են, որ փաստաբանն ու նրա դատավոր հայրը «մեռելագողությամբ» են զբաղված. տեսանյութ

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող ամուսիններ՝ Վաչիկ և Արմինե Հակոբյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինչ-որ դատավոր հայր և նրա փաստաբան աղջիկը արգելում են, որպեսզի իրենք Վաչիկի մորաքրոջը ըստ կարգի հուղարկավորեն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասում էր. «Ամուսնուս մորաքույրը՝ 84-ամյա Թերեզա Հակոբյանը, իր ամուսնու մահից հետո միայնակ էր բնակվում Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 1-ին շենքի 11-րդ բնակարանում։ Նրա խնամակալությամբ զբաղվել ենք ամուսիններով, առողջական խնդիրներ է ունեցել, ամեն անգամ բժիշկների մոտ մենք ենք տարել, մեր հնարավորության սահմաններում պահել ենք։ Նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր մեզ հորդորում էին, որպեսզի Թերեզային տեղափոխենք հոգեբուժարան, քանի որ վերջին տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն մենք հրաժարվել ենք այդ մտքից։ Իր անունով տարիներ առաջ բնակարանի սեփականության վկայական ենք հանել։ Նրա ցանկությամբ նաև ամուսնու կողքին մեր միջոցներով նրա գերեզմանի տեղն ենք սարքել։ Դեկտեմբերի 10-ին Արտաշատի հրշեջ-փրկարարները ահազանգ են ստանում, որ Թերեզան չի արձագանքում դռան զանգերին, ու փրկարարները, բացելով տան դուռը, նրան հայտնաբերում են ուղեղի կաթված ստացած վիճակում։ Տեղափոխում են Արտաշատի հիվանդանոց, որից հետո, մինչ մենք հիվանդանոցում կզբաղվենք նրա առողջական խնդիրներով, Արտաշատի տեղամասային տեսուչը տան բանալիները հանձնում է հարևանուհուն՝ Լուսինե Պողոսյանին, ով մասնագիտությամբ փաստաբան է և ոստիկաններին նա հայտնել էր, թե տատիկին ինքն է խնամել և տունը որպես սեփականատեր՝ պատկանում է իրեն։ Մեր խնդրանքներին, որ բժիշկները հիվանդանոցում հագուստ են ուզում Թերեզայի համար, որպեսզի տանից տանենք, փաստաբանն ու նրա հայրը՝ Թաթուլ Պողոսյանը, հրաժարվեցին և արգելեցին։ Կարճ ժամանակ անց Թերեզան մահանում է, ու մենք, ըստ կարգի, որպես նրան երկար տարիներ խնամողի և մեր ազգականի, ցանկանում ենք հուղարկավորել՝ մինչ այդ անելով նաև հոգեհանգիստ։ Սակայն փաստաբանն ու նրա դատավոր հայրը արգելում են ու հիմա փոս են փորել և ասում են՝ առանց «պանիխիդա» մենք կտանենք, կթաղենք։ Մենք կասկածներ ունենք, որ փաստաբանն ու նրա հայրը ինչ-որ «մախինացիաներ» են արել, ինչ համար էլ դիմել ենք Արտաշատի ոստիկանություն և դատախազություն։ Նրանք փորձում են տունը իրենցով անել խարդախության ճանապարհով»։ Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, որ՝ դուք նրանց մեղադրում եք լուրջ հանցագործության մեջ, Ա. Հակոբյանն ասում էր. «Մենք խնդրում ենք, որպեսզի իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այս գործով»։ Այս պահին ամուսինները գտնվում են Արտաշատի հիվանդանոցի դիահերձարանի մոտ, սակայն բժիշկները Արտաշատի ոստիկանների հետ թույլ չեն տալիս, որպեսզի ամուսինները իրենց ազգականի դին ստանան և հուղարկավորեն՝ պատճառաբանելով, թե՝ «փաստաբանը փոսը փորել է տվել, հեսա տանում ենք, հանձնենք հողին»։ SHAMSHYN.com-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի՝ Լուսինե և Թաթուլ Պողոսյանների, ինչպես նաև ոստիկանության և դատախազության տեսակետը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am