Հայաստանում բենզինն ավելի է էժանացել, քան Եվրոպայում

Կառավարության նիստի մեկնարկն ազդարարելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ վառելիքի իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածության շուկա է և մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Եվ հենց այդ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ բենզինի գինը անցած տարվա ընթացքում նվազել է` հասնելով 390 դրամի: «Եթե 2014 թվականից դիտարկենք, ապա բենզինի գինը Հայաստանում 480 դրամից նվազել է 390 դրամի: Բենզինի վաճառքի  գները նվազել են 18 տոկոսով: Վաճառքի գների նվազումը ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- ասաց նա: Քանի որ ԱԺ-ում հնչեցվել էին համեմատական թվեր այլ երկրների վառելիքի շուկայի վերաբերյալ, Ա. Շաբոյանը  փորձեց ապացուցել, որ դա այդքան էլ այդպես չէ և Հայաստանում նվազումն ավելի զգալի է եղել, քանի եվրոպական մի շարք երկրներում: Թվերն էլ ներկայացնելիս նա նշեց, որ վիճակագրությունը վերցված է բրիտանական ընկերությունից, հաշվարկներն էլ եվրոյով են. «2015 թվականին բենզինի գինը Հայաստանում նվազել է 14 տոկոսով, Ֆրանսիայում` 8 տոկոսով, Չեխիայում` 10 տոկոսով, Ռումինիայում` 7 տոկոսով»,- հավաստիացրեց նա: Բացատրեց նաև, որ քանի որ Հայաստան բենզինը ներկրկվում է հիմնականում ՌԴ-ից, ապա տրանսպորտային բավականին մեծ ծավալի ծախսերի  ու հարկերի հետևանքով է գինը զգալի թանկանում: Ինչ վերաբերում է պատգամավորների այն մեղադրանքներին, որ Հայաստանում վառելիքի շուկան մենաշնորհային է, այդ իսկ պատճառով նման վիճակ է, Արտակ Շաբոյանն ասաց, որ ներկայումս հանրապետություն բենզին ներկրում է հիմնականում երկու ընկերություն` «Ֆլեշն» ու «CPS»-ը: Նաև հավաստիացրեց. «Այլ ընկերությունների համար բենզին ներկրելու խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման խնդիրներ չկա, անհավասար մրցակցային պայմաններ էլ չկան»,- հավելեց նա:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am