Հրդեհ Դուբայում էլիտար բնակելի համալիրում (լուսանկարներ)
gulfnews.com-ը գրում է,որ Դուբայի կառավարության մամուլի գրասենյակը Twitter-ի իր էջում հայտնել է,որ Դուբայի Palm Jumeira արհեստական կղզու վրա գտնվող Oceana էլիտար բնակելի համալիրի շենքերից մեկի բնակիչները տարհանվել են՝ լույս երեքշաբթի առաջացած ուժեղ հրդեհի պատճառով, որը մարել են քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները:
«Դուբայի քաղաքացիական ծառայությունը պայքարում է հրդեհի դեմ, որն առաջացել է Palm-ում գտնվող շենքում, և փորձում է երաշխավորել յուրաքանչյուրի անվտանգությունը: Շենքում տարհանում է իրականացվել, տուժածներ չկան»,- ավելի վաղ հայտնել են մամուլի գրասենյակում:
Վիրավորներ չկան:

