Լյուդմիլա Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին. ԲՀԿ ցանկում տեղ են խոստացել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային Ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկում։ Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշում չի հայտնել։ «Ժողովուրդի» հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառել իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ։ «Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի։
