Դեղը շարունակում է շատ ավելի էժան լինել Վրաստանում, Ռուսաստանում

Դեղորայքը մեր երկրում թանկանում է անտրամաբանական պրոգրեսիայով։ Ընդ որում՝ ամենեւին նշանակություն չունի ոչ դեղի որակը, ոչ էլ պահանջարկը։ Անհնար է մի քանի անգամ առնչություն ունենալ դեղերի ու դեղատների հետ եւ չդժգոհել թե գնից, թե որակից։ Տպավորություն է, թե ոլորտն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթին, պատկան նախարարության վերահսկիչ ծառայություններն իրենց հերթին իրականացնում են ուսումնասիրություններ, բացահայտում մեղավորների, պատժում, սակայն արդարացի դժգոհությունները չեն պակասում։ Հայաստանում ամեն տարի պակասում է բնակչության թիվը։ Ուշագրավ է, սակայն, որ դրան զուգընթաց, դեղատները շատանում են։ 2009 թվականի 685 դեղատան դիմաց 2014-ին կար 771 դեղատուն։ Ընդ որում, եթե գումարենք այն դեղատները, որոնք գրանցված չեն պետական ռեգիստրում, կստանանք 1500։ Սկսած 2013 թվականից, դեղերի մանրածախ առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է։ Մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջական վիճակը վատթարանում է, մարդիկ սկսել են ավելի շատ օգտվել դեղատներից, իսկ նրանցում շատ են պղտոր ջրում ձուկ որսացողները։ Դեղը շարունակում է շատ ավելի էժան լինել Վրաստանում, Ռուսաստանում, եւ քաղաքացիներից շատերը հենց այդ երկրներից են բերում դեղորայք։ Կառավարությունը խնդիրը լուծելու փոխարեն հայտարարում է, որ Վրաստանում դեղորայքի համար ԱԱՀ չկա, Ռուսաստանին էլ դեղագործական ընկերությունները մատակարարում են ցածր գներով, նրանց շուկան մեծ է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am