Արագած Ախոյանը` ազատամարտիկին. «Եթե շարունակի ցեխ շպրտել, կհանդիպենք իրավական դաշտում»

aravot.am-ը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանից մեկնաբանություն խնդրեց կառավարության շենքի դիմաց հացադուլ անող ազատամարտիկ Սարգիս Ղազարյանի պնդումների եւ հրապարակած ձայնագրությունների վերաբերյալ, որտեղ հնչում են իր եւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները: «Անկեղծ ասած, ապշած եմ այս հրապարակումից եւ խղճում եմ ազատամարտիկի մունդիր հագած այդ մարդուն, որը պարզ չէ, իրոք ազատամարտիկ է, թե ոչ: Փաստորեն, այդ մարդը փորձ է արել ինձ վարկաբեկել կամ մեր անունները վարկաբեկել` այդպիսով իրեն դնելով հիմար վիճակի մեջ, որովհետեւ ցանկացած ոք պետք է հասկանա, որ առանց հիմնավորման որեւէ մեկին զրպարտելը քրեորեն պատժելի է: Հաճախ սովորություն ունեմ չարձագանքելու, բայց սա այդ դեպքը չէ, նա մի անհեթեթության այնպիսի սահման է գծել, որ ուղղակի շոկի մեջ ենք: Սա ինչ-որ մարդկանց պատվեր է: Քանի որ ինչքան մոտենում է նախընտրական փուլը, ոմանք հույսները կտրած` սեւ PR-ով են զբաղված: Ազատամարտիկի մունդիր հագած, բայց ազատամարտիկի պատիվը ապականողին ուզում եմ զգուշացնել, որ եթե շարունակի նման ձեւով իմ հեղինակության վրա ցեխ շպրտել, կհանդիպենք իրավական դաշտում, չեմ կարծում, թե իր համար դա շատ հետաքրքիր կլինի: Նման բաներ չեն անում, մենք ունենք հեղինակություն, զբաղված ենք լուրջ գործով եւ այս տարիներին պատվով ենք կրել պատգամավորի կոչումը: Նման բաներ չենք հանդուրժի: Իրեն խորհուրդ կտամ դուրս գալ մղձավանջից եւ ձերբազատվել իր իսկ հորինած հեքիաթներից: Թող գնա իր գումարային հարցերը` ով է տվել, ինչ է տվել, պարզաբանի իրավական դաշտում: Սրանից ավելին չեմ ուզում ասել»,-նշեց պատգամավորը: Նա նաեւ հավելեց, որ լուրը լսելուն պես հանկարծակիի է եկել. «Սկզբում չգիտեի, թե ինչի մասին է խոսքը, հետո հիշեցի, որ մի դրվագ է եղել մի 5 տարի առաջ. այդ մարդը եկել է, եւ իր ընկերներից, որ նաեւ իմ պատգամավոր ազատամարտիկ ընկերներն են, հասկացել ենք, ինչն ինչոց է, ամոթանք եմ տվել, դրանով վերջացել է ամեն ինչ: Բայց բանից պարզվում է՝ սրանք դատական քաշքշուկների մեջ են, պարտված են, կոպիտ ասած` նման ծայրահեղ քայլերի գնալով, դիմում են շանտաժի ու փորձում են մեր անվան հետ խաղալ: Ես ուղղակի զգուշացնում եմ` չեմ սպառնում, որ երկրորդ անգամ կրկնվելուց` նա կհայտնվի դատարանում, պատասխան կտա եւ կբացահայտվեն իր պատվիրատուները»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am