Պալմիրան գրոհում է ԴԱԻՇ-ի ավելի քան 5000 զինյալ/տեսաշար,տեսանյութ/
Gaazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է,որ ԴԱԻՇ-ի ավելի քան 5000 զինյալներ Պալմիրա քաղաքի շրջանում հարձակվել են սիրիական զորքերի դիրքերի վրա։
ԴԱԻՇ-ը վերջին երկու օրերին Պալմիրայի շրջանում մի շարք հարձակումներ է իրականացրել սիրիական զորքերի վրա։ Նա մանրամասնել է, որ քաղաքի վրա հարձակումն իրականացվում է երեք ուղղությամբ՝ հյուսիսից, արևելքից ու հարավից,ասել է նա և հավելել,որ ուղղություններից մեկում զինյալներին հաջողվել է ճեղքել կառավարական զորքերի պաշտպանությունը, ինչն արվել է ականապատ մեքենայի օգնությամբ, որի ղեկին գտնվել է մահապարտ ահաբեկիչը։
Հալեպի 96 տոկոսը մաքրված է ահաբեկիչներից, որոնք վերահսկում են միայն 8.5 քառակուսի կիլոմետր տարածք։
