վթար Երևանում.կա վիրավոր/տեսաշար/
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Հայկանուշ Կժդրյանի վարած Nissan Murano մակնիշի 99 CA 996 համարանիշի և 36-ամյա Նարինե Էլչիբեկյանի վարած Porsche Cayenne մակնիշի 10 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հ. Կժդրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչներ Հակոբ Մասչյանը և Սիմոն Հովհաննիսյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանում է հերթապահ քննիչը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

