BBC-ն հայտնում է,որ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշը երդմնակալել է ՄԱԿ-ի 9-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնում,որը կսկսվի հունվարի 1-ից: 67-ամյա Գուտերիշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի 72-ամյա Պան Գի Մունին, ով գլխավորում է կազմակերպությունը 2007 թվականի հունվարից։
«Կազմակերպությունը տասնամյակների ընթացքում նպաստել է Երկրի վրա խաղաղության պահպանմանը, սակայն հիմա դժվարությամբ է հաղթահարում այդ հանձնարարությունը։ ՄԱԿ-ը պետք է պատրաստ լինի փոփոխությունների։ Մեր ամենալուրջ թերությունը, և այստեղ ես նկատի ունեմ ողջ միջազգային հանրությունը, ճգնաժամերը կանխել չկարողանալն է։ ՄԱԿ-ը ծնվել է պատերազմի ընթացքում, այսօր մենք պետք է այստեղ լինենք խաղաղության համար»,-ասել է նա։
Նա երդում է տվել ծառայել կազմակերպության, այլ ոչ թե առանձին երկրների շահերին։
Հոկտեմբերին նոր գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունն այդ պաշտոնում կդառնա Սիրիայում ռազմական հակամարտության ավարտը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից