Ընդդեմ իշխանության ու կեղծ ընդդիմության

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին համատեղ գործունեության վերաբերյալ, որի հիմնական դրույթներից մեկն այն է, որ երեք ուժերը 2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Այս կուսակցությունների դաշինքի ձևավորման հիմնական ինտրիգներից մեկն այն էր, որ նրանք հավակնում էին միավորել, այսպես կոչված՝ արևմտամետ ուժերին, ովքեր կունենան հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, որն արմատապես կտարբերվի գործող իշխանության դիրքորոշումից ու կողմնորոշումից։ Երեկ հրապարակված հուշագրում, սակայն, այդ հստակ կողմնորոշումը բացակայում է։ Կուսակցություններն ընդամենն արձանագրել են, որ Հայաստանը տեսնում են՝ որպես եվրոպական տիպի պետություն, ինչպես իրենք են նշել՝ «ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ»։ Այսինքն՝ գոնե հուշագրի մակարդակում այս կուսակցությունների արևմտամետությունը, ըստ էության, չի արտահայտվում։ Նրանք՝ եվրոպական տիպի պետության տեսլականի արձանագրմամբ, արձանագրել են այն, ինչի մասին հայտարությունների մակարդակում խոսում են նաև իշխանությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու մյուսները։ Իսկ դա, մեծ հաշվով, նշանակում է՝ լղոզել Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը՝ արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը, դա նշանակում է՝ մոտավորապես, ինչպես իշխանությունը կամ ռուսական ուղեծրում գտնվող ոչ իշխանական ուժերը՝ համարել, որ Հայաստանի խնդիրները կարելի է լուծել՝ նաև մնալով եվրասիական տիրույթում։ Դա նշանակում է, որ այս միավորման հիմքում, լայն իմաստով, դրվել է «Քաղաքացիական պայմանագրի» «ոչ-ոչ» դիրքորոշումը, որն ընդհանուր առմամբ իշխանական «և-և»-ն է՝ հակառակ դրսևորմամբ։ Դա նշանակում է նաև, որ դաշինքի հիմքում ավելի պակաս չափով է դրվել Արամ Սարգսյանի շատ ավելի հստակ՝ հակաեվրասիական դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա ընդհանուր առմամբ մշտապես խոսելով եվրոպական ինտեգրացիայի մասին՝ այդուհանդերձ, այնպիսի սկզբունքային հարցերում, ինչպիսին անվտանգության համակարգն է, ավելի շատ նախապատվությունը տվել է ՀԱՊԿ-ին, որը մեծ հաշվով «ոչ-ոչ»-ի մեկ այլ դրսևորում է, ինչն էլ հանգում է եվրասիականության շարունակությանը»։
  Մանրամասները` թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am