«Չքաղաքականացնենք». Կամո Քոչունցը` Սուրիկ Խաչատրյանի որդու զինծառայության մասին
« ՀՀ ԶՈՒ-ին կցագրված պահեստազորայինների 95 տոկոսը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում եւ հիմնականում՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում»,- ԱԺ-ում անդրադառնալով խնդրին, որ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ոչ բոլոր կամավորներն ունեին մարտական պատրաստվածություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը: «Բերեք չքաղաքականացնենք, մի քիչ այլ ուղղությամբ եք տանում, ես ուղղվածությունը փոխում եմ, ում որդին ուզում է՝ լինի, մենք ունենք զորահավաքի նախապատրաստության, պահեստազորայինների պատրաստության օրենքներ և բոլոր միջոցառումներն իրականացնում ենք այդ օրենքի շրջանակներոմ»,- այսպես մեկնաբանեց Կամո Քոչունցը` մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու զինծառայության և մարտական պատրաստվածության հարցը:
