Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայագիրը (որը հասանելի է այստեղ): Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ: Զորքերի կառավարումը Զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը: Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի ժամանակ  որոշելու են ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Պայմանագրով որևէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի: Միացյալ խմբավորման հրամանատարը հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ, նաև, երկու երկրների նախագահներից և պայմանագրով ամրագրված չէ, թե ի՞նչ պետք է արվի, երբ այդ հրամանները իրարամերժ են: Փոխարենը, պայմանագրով հստակ է, որ միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ: Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը: Նպատակները Ըստ պայմանագրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ: Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությունը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետևում: Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման: Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կրող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան: Այնուամենայնիվ նշենք, որ հստակ է, որ միացյալ խմբավորման կիրառման որոշումը պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am