Հայտարարել եմ, որ ՀՀԿ-ն շատ է փոշմանելու.Գուրգեն Եղիազարյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում խոսվեց Գագիկ Ծառուկյանի՝քաղաքականություն վերադառնալով մասին լուրերին :ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, թե դուրս գալու որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել, վերադարձի որոշումն էլ իրենը պիտի լինի. «Գագիկ Ծառուկյանն ինքն է այդ կուսակցության հիմնադիրը: Ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը ցույց տվեց, որ երկրորդ վարկանիշն ունի և ամենակայացած կուսակցություններից մեկն է: Ես նորից եմ ասում. ինքը որոշեց դուրս գալ, նորից ինքն է որոշում, որ պիտի վերադառնա: Ես հարգանքով եմ վերաբերվում Գագիկ Ծառուկյանի ցանկացած որոշմանը: Նորմալ է, որ այդ կուսակցության հիմնադիր նախագահն ինքը որոշի՝ ղեկավարել ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունը, թե՝ ոչ»: «Դեռ փետրվարի 13-14-ին հայտարարել եմ, որ ՀՀԿ-ն շատ է փոշմանելու իր՝ երկրորդ քաղաքական ուժին դաշտից դուրս մղելու քայլի համար:Ես հայտարարել եմ, որ հետագայում դա իրենց համար գիլյոտինի է վերածվելու: Եվ կգա պահը, որ մենք կհամոզվենք»,-հիշեցրեց Գուրգեն Եղիազարյանը :
