Հայազգի գործարար Խաչատուրովն ամսական 100.000 ռուբլի ալիմենտ է վճարում նախկին կնոջը
«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը, ով 2015 թվականի ամռանն ամուսնալուծվել է հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյից, դատարանի միջոցով պարտավորվել է ալիմենտ վճարել նախկին կնոջը: Ինչպես նշում է Tatler-ը, Սերգեենկոն ու Խաչատուրովը պայմանավորվել են, որ հայազգի օլիգարխը պետք է իրենց համատեղ դստեր` անչափահաս Վասիլիսայի ծախսերը հոգալու համար ամեն ամիս վճարի իր եկամտի մի մասը: Այս դեպքում բարեկազմ շիկահերն իր նախկին ամուսնուց կստանար միլիոնավոր դոլարներ, սակայն Խաչատուրովը, ում կարողությունը Forbes հանդեսը գնահատել է 1.6 մլրդ դոլար, դատարան է ներկայացրել մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց ինքն ամսական ստանում է 600.000 ռուբլի եկամուտ։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Սերգեենկոն Խաչատուրովից ստանում է ընդամենը 100.000 ռուբլի։
