Ռիկի Մարտինը ներկայացել է հանրությանը փեսացուի և որդիների հետ
Ռիկի Մարտինը հաճախ չի ուրախացնում իր երկրպագուներին նորություններով, հետևաբար՝ նրա ամեն հայտնվելը վերածվում է իսկական իրադարձության: Օրերս Ռիկին «Rogue One: A Star Wars Story» ֆիլմի պրեմիերային հայտնվեց կարմիր գորգի վրա ոչ թե մենակ, այլ որդիների՝ Մատտեոյի և Վալենտինոյի, և սիրեցյալի՝ Ջվան Յուզեֆի հետ: 2008 թվականին ծնված տղաները տեսախցիկների առջև հանգիստ էին, բայց այնուամենայնիվ, կաշկանդվում էին և փորձում չհեռանալ իրենց «աստղային» հոր կողքից: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռիկի Մարտինը պլանավորել է օրինականացնել իր հարաբերությունները Ջվան Յուզեֆի հետ, որը արդեն մեկ տարի է իր կողակիցն է: Պատմելով նշանադրության մասին՝ Ռիկին ասաց, որ իր սիրեցյալը շատ լավ հարաբերություններ ունի երեխաների հետ: Աղբյուրը՝ spletnik.ru Թարգմանությունը՝ Տաթևիկ Թահմազյան
