"Пятница" հեռուստաընկերությունը հայց է ներկայացրել մի քանի ֆեյսբուքյան օգտատերերի դեմ Ելենա Լետուչայային սպառնալու համար
Ելենա Լետուչայայի հասցեին հնչած սպառնալիքների հարցն ավելի է լրջանում: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ, երբ եթեր հեռարձակվեց "Ревизорро" հաղորդումը, որտեղ սուր քննադատության արժանացավ քաղաքային շինություններից մեկը, համացանցի օգտատերերը սկսեցին վիրավորել հաղորդավարուհի Ելենա Լետուչայային: Բանը հասավ նրան, որ Ելենան սկսեց անհանգստանալ իր կյանքի համար. «ԶԼՄ-ների համար: Ինձ սպառնում են: Վարձել եմ թիկնապահներ: Խոստացել են «սևացնել» անունս: Եվ անվանս սևացման գործընթացն առաջ է գնում: Համապատասխան մարմինների հայտնել ենք: Մենք գիտենք, ով է դրանով զբաղվում: Տեղեկատվությունը հաստատում եմ»,- հանդես է եկել Ելենան հայտարարությամբ: Այսօր հայտնի դարձավ, որ "Пятница" հեռուստաընկերությունը, որով եթեր է հեռարձակվել "Ревизорро" հաղորդումը միանգամից 20 ֆեյսբուքյան օգտատերերի դեմ հայց է ներկայացրել՝ համբավի պաշտպանության համար: Հայցում նշվում է, որ այդ օգտատերերը տարածել են սխալ տեղեկատվություն և վնաս են հասցրել հեռուստաընկերության համբավին: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Կարտոզիյան բացատրել է, որ ուզում է, որ մարդիկ պատասխանատվություն կրեն սեփական արարքների համար. «Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ չի կարելի անպատիժ հանրային գրառումներ անել և վատաբանել մեզ: Չի կարելի անպատիժ սպառնալ Ելենային, խոստանալ, որ կկտրեն նրա գլուխը և այլն»: Հեռուստաընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել նաև նրանց դեմ, ովքեր ուղակիորեն սպառնացել են իրենց աշխատակիցներին և պահանջել են, որ հանրային գրառումներն ու մեկնաբանությունները ջնջվեն: Աղբյուրը՝ spletnik.ru Թարգմանությունը՝ Տաթևիկ Թահմազյան
