Գուրգեն Արսենյանի որդին իրեն մեղավոր ճանաչեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Այս գործով ներկայումս կալանքի տակ են Արմեն Ներսիսյանն ու Գուրգեն Գրիգորյանը, իսկ պատգամավորի որդու նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ, մեղադրող դատախազի որոշմամբ, այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է: Այնուհետև դատավորը հետաքրքրվեց ամբաստանյալների կենսագրական տվյալներով: Արսենյանի որդին հայտնեց, որ նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է Երևանում, ներկայումս էլ սովորում է Երևանի մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: Ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել, իսկ Արմեն Ներսիսյանը նշեց, որ առողջական խնդիրներ ունի՝ թոքի հետ կապված: Այս մասին հայտնում է yerkir.am-ը: Դատավոր Գագիկ Պողոսյանի առաջարկով դատական նիստը 10 րոպեով ընդմիջելուց հետո պաշտպանական կողմը որոշեց արագացված դատաքննության կարգ կիրառելու միջնորդություն ներկայացնել: Երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ ընդունում են իրանց առաջադրված մեղադրանքը: Մեղադրող դատախաղ Դանիելյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ արագացված դատաքննության կարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Ի դեպ, նախաքննության ընթացքում մեղադրողը դեմ էր արագացված դատաքննության կարգ կիրառելուն, սակայն չի բացառվում, որ նա կփոխի իր դիրքորոշումը: Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գուրգեն Արսենյանն իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն: Արմեն Ներսիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի և վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Թամանյան փողոցում գտնվող «Հեմինգուեյ» ակումբում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գևորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը, բացահայտ անհարգայից վերաբերմունք դրսևորելով ինչպես անցորդների, այնպես էլ նշված ակումբին կից գործող սրճարանի այցելուների նկատմամբ, սարսափ տարածելով ներկաների շրջանում, խմբի կազմում` գործով չպարզված անձանց հետ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել և անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գևորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի, որոնցով էականորեն խաթարել է հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը:

 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am