Արաբ շեյխերը հողատարածքներ են գնել Հայաստանում.արձագանքում է ԱՄԷ դեսպանատունը
Հայաստանում ԱՄԷ դեսպանատունը արձագանքել է hayeli.am-ի հրապարակմանը ,ըստ որի Արաբ շեյխերը հողատարածքներ են գնել Հայաստանում. Վերջին տարիներին էմիրաթցի շատ գործարարներ, ովքեր հետաքրքրված են ՀՀ կառավարության կողմից տրամադրած ներդրումային հնարավորություններով, պարբերաբար ժամանում են Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային միջավայրին։ Նրանց թվում են նաև հայուհիների հետ ամուսնացած Էմիրությունների քաղաքացիները, ովքեր դեռ վաղուց Հայաստանում ձեռք են բերել փոքր հողատարածքներ և տներ։ Հատկանշական է, որ թվով 50 գործարարներ միաժամանակ երբևէ Հայաստան չեն ժամանել բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով։ Էմիրությունները նախընտրում է կառուցողական աշխատանք, ինչը համակարգվում է ՀՀ կառավարության հետ, և իրականացնում է տարբեր տեսակի ներդրումային ծրագրեր, որոնք չեն ներառում գյուղատնտեսության ոլորտը։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում հաստատված Էմիրաթական ընկերություններն աշխատում են զբոսաշրջության, հանրային առևտրի և արտահանման ոլորտներում։ Հարկ է նշել, որ էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը վերջին շրջանում զգալիորեն աճել է։
