Մեծ Բրիտանիան 1.75 մլրդ դոլար կհատկացնի սիրիացիներին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ծրագրում են մինչև 2020 թվականը հավելյալ 1.75 մլրդ դոլար ուղղել սիրիական պատերազմից տուժածների օգնությանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ «Մենք կարող ենք ապահովել հույսի անհրաժեշտ զգացում՝ կանգնեցնելու մարդկանց, ովքեր մտածում են, թե այլ ընտրություն չունեն՝ բացի Եվրոպայի ճանապարհին իրենց կյանքը ռիսկի ենթարկելուց»,- ասել է նա։ Տուժածների օգնությանը գումարը հատկացնելուց հետո Մեծ Բրիտանիայի ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 3.36 մլրդ դոլար։
