Բաղրամյան 26-ի միակ ճիշտ քայլը ըստ Գուրգեն Եղիազարյանի
« Շփման գծում անվտանգության մեխանիզմներ չեն ներդրվում, որովհետև Ադրբեջանն է դրան դեմ:Նման դիրքից առաջին անգամ ենք նման հայտարարություն լսում»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և հավելեց ,որ ողջունելի է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտարարությունը: «Անկախ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ և որոշի իր ճակատագիրը, այլ ոչ թե՝ Հայաստանը: Այդտեղ մենք անընդհատ տանուլ ենք տալիս»,հայտարարաեց նա և հավելեց,որ նմանատիպ հայտարարությունները, ըստ նրա՝ մի բանի մասին են վկայում. «Այս ամենին Արցախը հասավ Բակո Սահակյանի արդար ընտրություններով: Տեսան, որ փոքրիկ Արցախում հաղթել է ժողովրդավարությունը»: Ըստ նրա՝ Բաղրամյան 26-ի միակ ճիշտ քայլն այն է, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի եղել. «Ադրբեջանցիները սպասում են, որ մենք նախահարձակ լինենք. իրենք երազում են դրա մասին։ Մենք պետք է ուղղակի ձևը գտնենք, որ երեխաներ չկորցնենք սահմանի վրա»։
