Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը՝ այսուհետ առանց

Հայաստանում քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային սոցիալական ծառայությունները ընդլայնվել են՝ ավելացել է ևս մեկը. այսուհետ քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու։ Առցանց դիմումը հասանելի է www.epension.am միասնական սոցիալական պորտալում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ջանքերով` Հայաստանի քաղաքացիների համար ստեղծվել է հնարավորություն ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում և ստանալ նպաստի գումարը բանկային հաշվեհամարին կամ բանկ այցելելու միջոցով։ Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, հերթ կանգնել, ներկայացնել տարատեսակ փաստաթղթեր, թղթային դիմում լրացնել. առցանց դիմումը լրացվում է հաշված րոպեների ընթացքում, առանց տանից դուրս գալու։ Առցանց եղանակով ներկայացվող դիմումի առավելություններից մեկն էլ այն է, որ դիմումը երեխայի ծնողի անունից կարող է ներկայացնել նաև երրորդ անձ՝ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը, սակայն համակարգը լիովին անվտանգ է՝ նպաստի գումարը կվճարվի բացառապես երեխայի հորը կամ մորը։ Դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացին հնարավորություն ունի հետևել իր դիմումի ընթացքին․ համակարգում գրանցված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հսկիչ համար, որով ցանկացած պահի կարելի է ստուգել դիմումի կատարման ընթացքը։ Առցանց դիմումի մեջ տրամադրված տվյալները նույն պահին անցնում են ստուգում հատուկ մշակված համակարգում․եթե չկան անհամապատասխանություններ, ապա համակարգը ընդունում է դիմումը, և Ձեզ մնում է սպասել նպաստի գումարի ստացմանը՝ բանկային հաշվեհամարին փոխանցման կամ բանկ այցելելու միջոցով՝ ըստ Ձեր ցանկության։ Բանկային հաշիվ ունենալը, այսպիսով, ևս պարտադիր չէ։ Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարելի է ներկայացնել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար։ Առցանց դիմումը պաշտոնապես հրապարակված է և արդեն իսկ հասանելի է www.epension.am կայքում։ Նպաստի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:։ Դիմումի լրացման հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին կամ www.epension.am պորտալի առցանց խորհրդատուին։ «Նորք» կենտրոն Մամուլի հաղորդագրություն

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am