Հնդկաստանում Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծեն
Հնդկական Bharat Biotech Internatioanl Limited ընկերությունը հայտնել է Զիկա վիրուսի դեմ 2 տեսակի պատվաստանյութի ստեղծման մասին: Ընկերության ներկայացուցիչների համաձայն` արտոնագրված պատվաստանյութը հարկ է փորձարկել կենդանիների վրա, սակայն այն կարող է բեկումնային լինել վիրուսի դեմ պայքարի հարցում, գրում է The Times of India-ն։ Ընկերությունն օգնություն է խնդրել նաև երկրի կառավարությունից, որպեսզի շարունակի աշխատանքը դեղորայքի ստեղծման ուղղությամբ: Ընկերությունում նշել են նաև, որ «լավագույն դեպքում» այն կարող է մինչև 1 մլն չափաբաժին պատվաստանյութ ապահովել 4 ամսվա ընթացքում: Երեկ հաղորդվել էր, որ ԱՄՆ Տեխաս նահանգում գրանցվել է Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը։ Նշվել էր, որ վիրուսը փոխանցվել է սեռական ճանապարհով:
