Ովքեր չեն վճարի 1000-ական դրամները
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին հարցը, որը ստացել է «1000 դրամների նախագիծ» անվանումը, ըստ որի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցեց, որ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել. հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև բոլոր տեսակի վճարների վճարումից: Նախարարի խոսքով՝ հազար դրամի պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառության հետևյալ կատեգորիաների՝ եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող:
