«Փորձ է արվում ուժի կիրառմամբ լուծել ԼՂ կոնֆլիկտը». Խոսրով Հարությունյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Հայելի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների՝ ԼՂ հարցի վերաբերյալ Համբուրգում արած հայտարարությունը աննախադեպ դրույթներ է պարունակում:«Փորձ է արվում ուժի կիրառմամբ լուծել ԼՂ կոնֆլիկտը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ նրանք չեն բավարարվում միայն դատապարտմամբ, նրանք ասում են՝ մենք տեղյակ ենք՝ ինչ է տեղի ունեցել: Բանախոսը նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը տարբերվեց նրանով, որ հստակ նշվեց, թե բանակցությունները պետք է սկսվեն. «Չնայած, որ հստակ չնշվեց, թե ով է մեղավորը, բայց հայտարարության մեջ նշվում էր, որ բոլորի համար էլ պարզ է, թե ով է հրահրողը»: «Ես Շտայնմայերի խոսքին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, որը նման էր հայտնի մուլտֆիլմի դրվագին՝ «Не будем говорить кто, но это слоненок» »,- նշեց նա: Սոնա Դավթյան
