Դիարբեքիրում թուրք ոստիկան է սպանվել
Դիարբեքիրի Սուր գավառում, որի բոլոր թաղամասերում հայտարարված է փողոց դուրս գալու արգելք, հերթական միջադեպն է տեղի ունեցել:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով մեկ թուրք ոստիկան է վիրավորվել:
Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Սուրի նահանգապետարանը հունվարի 2-ի գիշերը հայտարարություն է տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Հայտարարության համաձայն այժմ ամբողջ Սուր գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի արձակումը։ Դրա 11 թաղամասում արգելքը չի հանվում արդեն 64 օր: