Ոչ մեկիս ուշքը չի գնում. Սասուն Միքայելյան
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դեռեւս չեն որոշել, թե խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք միասնական կուսակցության նախագահն ով է լինելու: Սասուն Միքայելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ասաց իրենց ուշքը չի գնում ղեկավար դառնալու համար: «Ոչ մեկիս ուշքը չի գնում` միասնական կուսակցության նախագահ դառնալու համար: Կարող ա` մեր երեքից մեկը չլինի, ուրիշը լինի, կամ ասենք, ուրիշ կուսակցություններ միանան, իրենցից մեկը լինի»,- ասաց Սասուն Միքայելյանը: Այնուհետև ասաց, որ այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից, քանի որ, նրա խոսքով, առաջին հերթին՝ եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով և ընդհանուր հայտարարի բերելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտավարական, թե՛ ռազմավարական ու ապագային միտված բոլոր հարցերը։
