Ասանժը կհանձնվի
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը, որը քննում է իր բողոքը, որոշում ընդունի ոչ իր օգտին: Այս մասին նա հայտնել է Twitter-ում: «Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես պարտվել եմ իմ գործը ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի, ես ուրբաթ կեսօրին դուրս կգամ դեսպանատնից՝ ընդունելու բրիտանական ոստիկանության ձերբակալությունը, քանի որ հետագա բողոքարկման համար լուրջ հեռանկար չկա»,- գրել է նա: Եթե աշխատանքային խումբը որոշում ընդունի հօգուտ Ասանժի, նա ակնկալում է իր անձնագրի անհապաղ վերադարձ և ձերբակալության որևէ փորձի դադարեցում: ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը Ասանժի բողոքարկման գործով իր որոշումը կհրապարակի ուրբաթ՝ Ժնևում: Ասանժը ՄԱԿ-ի աշխատանքային խմբին է դիմել 2014թ. սեպտեմբերին:
