Աֆրիկան Ամանորի հայրենիքն է
Աֆրիկա մայրցամաքի երկրները համարվում են մեր մոլորակի աղքատ երկրները, սակայն այստեղ նույնպես նշում են Ամանորը, որն իրենց համար բնության տոն է: Ըստ աֆրիկացիների՝ Ամանորը կապում է մարդկությանը բնության հետ: Աֆրիկայում Ամանորը նշում են ոչ թե օրացույցի ավարտվելու առթիվ, այլ որևէ երևույթի, օրինակ՝ անձրևների: Աֆրիկացիները Ամանորի կապակցությամբ զարդարում են ծառերը, որոնք համարվում են կյանքի խորհրդանիշ, հետևաբար որքան շատ զարդեր լինեն ծառի վրա, այնքան առատ կլինի տարին: Ի տարբերույթուն զարգացած երկրների, որտեղ շամպայնով են միմյանց շնորհավորում, այստեղ միմյանց հյուրասիրում են սեփական ձեռքերով պատրաստած գարեջրով: Ամանորը աֆրիկացիների համար առիթ է ընտանիքով հավաքվելու համար, քանի որ մնացած օրերին կանայք և երեխաներն ապրում են գյուղերում, իսկ տղամարդիկ քաղաքում տարբեր ձևերով փորձում են ապրուստի գումար վաստակել: Քենիայում և Տանզանիայում Ամանորը նշում են ջրում, քանի որ դժվար է պայքարել շոգի դեմ: Եթովպիայում Ամանորը նշվում է աշնանը՝ սեպտեմբերի 11-ին: Թունիսում Ամանորի կապակցությամբ անցկացվում է Սահարայի մրցանակաբաշխությունը, որն իրենից ներկայացնում է համերգ տարբեր կատարողներով և պոեզիայի երեկույթներով: Աֆրիկայի վայրի ցեղերն Ամանորը նշում են կազմակերպելով ավտոմրցույթներ, որոնց ժամանակ փորձում են ամեն կերպ հաղթել հակառակորդին: Մասնակիցները իրենց բերանում հավկիթներ են պահում և հաղթում է նա, որ առաջինն է հասնում վերջնակետին առանց հավկիթը վնասելու: Հավկիթն, այս պարագայում, խորհրդանշում է նոր կյանք: Վստահորեն կարելի է ասել, որ Ամանորի հայրենիքը Աֆրիկան է, չէ՞ որ հենց Եգիպտոսում է առաջին անգամ հայտնագործվել օրացույցը: Տաթևիկ Թահմազյան
