Ամանորն առանց նվերների
Նախ՝ պետք է ասենք, որ Եվրոպան լայն հասկացություն է և եթե այլ մայրցամաքներում երկրներն ունեն շատ ընդհանրություններ, ապա Եվրոպայի երկրները տարբերվում են միմյանցից: Չէ՞ որ Եվրոպայի մեջ ընդգրկված են թե՛ սլավոնական երկրներ, թե՛ սկանդինավյան երկրներ, թե՛ մերձբալթյան երկրներ: Անգլիայում Ամանորն առհասարակ անցկացվում է առանց նվերների: Ամանորի գալուստն այստեղ ազդարարում է երկրի գլխավոր զանգը Բիգ Բենում: Անգլիայի բոլոր բնակիչները բացում են իրենց տան դռները, որպեսզի նոր տարին գա ներս: Պոլշայում, Չեխիայում և Գերմանիայում հունվարի 31-ը Սուրբ Սիլվեստերի օրն է: Վերջինս Հռոմի եպիսկոպոս է եղել, որը 4-րդ դարում մահացել է Ամանորի նախօրեին: Երկար տարիներ մարդիկ Ամանորը նշել են հենց հունվարի 31-ին, սակայն այդ փաստը հավանության չէր արժանանում կաթոլիկ եկեղեցու կողմից: Այնուամենայնիվ Ամանորը հաճախ նաև Սիլվեստեր են անվանում մի քանի եվրոպական երկրներում: Շվեդիայում Ամանորը նշում են ճիշտ այնպես ինչպես մենք Հայաստանում: Կա միայն մեկ փոքրիկ տարբերություն՝ այնտեղ նախընտրում են Ամանորին պիցցա ուտել: Ասում են, թե տոնական օրերին շատ դժվար է լինում պիցցա պատվիրել Շվեդիայում, քանի որ դրանք շատ արագ սպառվում են խանութներում և պատրաստման կետերում: Եթե որոշեք Ամանորը դիմավորել Իտալիայում, ավելի լավ է փողոց դուրս մի՛ եկեք: Իտալացիները իրենց պատուհաններից դուրս են նետում բոլոր հին իրերը՝ ազատելով տեղ նոր իրերի համար: Իսկ Իսպանիայում Ամանորը դիմավորում են Մադրիդի հրապարակում: Նրանց ձեռքերում լինում են խաղողի ճիթեր և կեսգիշերվա զանգերի հետ միասին ամեն զարկի հետ նրանք մեկական խաղողի հատիկ են ուտում: Սլավոնական երկիր Բելառուսում Ամանորը միավորում է բոլոր բնակիչներին անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից: Այս տարի Բելառուսի գխավոր եղևնին տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ զարդարվելու է ազգային նշանակություն ունեցող զարդերով: Բելառուսում ապրում են թե՛ կաթոլիկներ և թե՛ ուղղափառներ, հետևաբար քաղաքը սկսվում է զարդարվել ավելի վաղ, որպեսզի կաթոլիկները դեկտեմբերի 25-ին տոնեն Սուրբ Ծնունդը: Հակառակ այլ եվրոպական երկների, որտեղ ավելի շատ կարևորությունը Սուրբ Ծնունդին է տրվում, Բելառուսում շուքով տոնում են Ամանորը: Տաթևիկ Թահմազյան
