Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները: WTI նավթի մարտյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի (NYMEX) ապրանքային բորսայում ավելացել է 7․23%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 32․04 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 6․17%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34․74 դոլարի:
