Հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Արցախի մասնակցությունը.Ջոն Էվանս

Հայաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը. «Ես օրինակ հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, այլեւ հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, պնդելով, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Էվանսի խոսքով սակայն, Ղարաբաղը վաղուց պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանու տակից եւ ինքնությույն քաղաքականություն վարել. «Ղարաբաղը մեծանում է: Եվ Ղարաբաղը որոշակիորեն Հայաստանից անջատվում է: Ոչ թե բացասական իմաստով, այլ անկախ լինելու իմաստով»: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Միացյալ Նահանգների դերի մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է նաեւ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Նրա խոսքով, կոնգրեսականները նախատեսում են մոտ ապագայում այս հարցերը քննարկել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. «Մենք նախատեսում ենք հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ, որպեսզի համոզված լինենք, որ նրանք պատշաճ ուշադրություն են դարձնելու Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն Արցախը հայաշատ կպահի»: Կենգրեսական Փալոնն ընդգծել է, որ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը երկկուսակցական է եւ շարունակելու է արդյունավետ կերպով գործել անկախ նրանից, թե ում կողմում է Կոնգրեսի մեծամասնությունը՝ դեմոկրատների թե, ինչպես այժմ` հանրապետականների:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am