Նյու Յորքի ամանորյա ավանդույթը. Ամանորը ԱՄՆ-ում

Եթե դուք որևէ հայի հարցնեք, թե որն է տարվա ամենակարևոր տոնը, ձեզ կպատասխանեն, որ Ամանորը: Ամերիկացիներին այդ հարցը տալուց հետո, դուք այլ պատասխան կստանաք, քանի որ նրանք սրտատրոփ սպասում են Սուրբ Ծնունդին, Հելոուինին, քան Ամանորին: Սակայն դա չի նշանակում, որ Ամանորն Ամերիկայում համեստ ձևով են տոնում: Ամերիկայում Ամանորի խորհրդանիշներից մեկը նորածինն է, քանի որ ցանկացած տարին նրանք համեմատում են երեխայի հետ, որը մեծանում է, ծերանում և տարվա վերջում իր պարտականությունները փոխանցում այլ նորածնի: Ամերիկացիների ընդունված ավանդույթ կարելի է համարել լուրջ որոշումների ընդունումը: Ամեն տարի նրանք մի որոշում են կայացնում, որը անպայման պետք է իրականացնեն, օրինակ՝ թողնեն ծխելը, մի նոր գործ սկսեն, հրաժարվեն ալկոհոլից, զբաղվեն սպորտով, հաշտվեն մտերիմների հետ: Եթե, օրինակ, չինացիների համար Ամանորն ընտանեկան տոն է, ապա ամերիկացիներից շատերը նախընտրում են տոնը նշել տարբեր տոնախմբությունների մասնակցելով, իսկ ոմանք էլ ցանկանում են հավաքվել ընկերներով և ընտանիքի անդամներով: 1907 թվականին Նյու Յորքում ամանորյա նոր ավանդույթ ավելացավ, որը կա առ այսօր: Ամեն տարի դեկտեմբերի 31-ին, ժամը 23:59-ին, Times Square-ում, բարձր կետից ներքև է իջնում մի մեծ գունդ: Ուղիղ կեսգիշերին այն արդեն ամենաներքևում է լինում և դրանով ազդարարվում է նոր տարվա սկիզբը: Այս ավանդույթը բավականին հայտնի է և այդ պահին ցուցադրվում է ուղիղ եթերով՝ հեռուստաէկրանին գամելով մոտ 1 մլրդ հեռուստադիտող: ԱՄՆ-ում Ամանորը օֆիցիալ տոն է համարվում, հետևաբար հունվարի 1-ը հայտարարվում է հանգստի օր: Այդ օրը փակ են լինում բոլոր կառավարական հաստատությունները, դպրոցները, համալսարանները: Իբրև վերջաբան կուզենայինք նշել, որ ԱՄՆ-ում կա 6 ժամային գոտի, և երբ Նյու Յորքում արդեն բնակիչները խորը քուն են մտած լինում, Հոնոլուլույում նոր պատրաստվում են տոնակատարությանը: Տաթևիկ Թահմազյան

դիտվել է 762 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am