Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ առավելության հասավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ՝ 1:0:Խաղի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» Թվիթերի պաշտոնական էջում անկացված քվեարկության արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 87 տոկոսը: «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմն» ունի 27 միավոր: Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1:0 Հենրիխ Մխիթարյան, 29
