Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլլխավորությամբ: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով, մահացածներն են Արտյոմ Սասունի Խամոյանը և Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mersedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են: Մանրամասները՝ shamshyan.com-ում
