Վանաձորում մահացել է հեպատիտ B-ով հիվանդ, գողության համար փորձաշրջանի մեջ գտնվող 24-ամյա հղի կինը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ կարճվել է Սուսաննա Թամամյանի վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը: 24-ամյա Սուսաննան մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Այդ արարքը կատարելու պահին Սուսաննան դատվում էր մեկ այլ գործով՝ գողության օժանդակության համար: Այդ գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 29-ի դատավճռով Սուսաննա Թամամյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել էր 1 տարի 6 ամիս փորձաշրջան: 2015 թվականի նոյեմբերի 26-ին մեկ այլ քրեական գործ էր հարուցվել՝ խանութից կատարված գողության փաստով: 2016 թվականի ապրիլի 18-ին Սուսաննա Թամամյանը այդ գործով հարցաքննվել էր որպես վկա ու, որպես այդ գողությունը կատարողների, մատնացույց էր արել Չարենցավանի երեք բնակիչների: Նախաքննությամբ Սուսաննայի հայտնած տվյալները չէին հաստատվել, նախաքննական մարմինը եկել էր եզրահանգման, որ Սուսաննան դիտավորյալ էր երեք երիտասարդներին սուտ մեղադրել գողության համար: 2016 թվականի օգոստոսի 1-ին Սուսաննան ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով: Օգոստոսի 31-ին Սուսաննայի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, քրեական գործի վարույթը կասեցվել էր: Սեպտեմբերի 10-ին Սուսաննան հայտնաբերվել էր, գործի վարույթը վերսկսվել էր: Շուտով նախաքննությունն ավարտվել էր, գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի12-ին: Սակայն դատական քննությունը այդպես էլ ավարտին չի հասել: 2016 թվականի նոյեմբերի 4-ին ամբաստանյալ Սուսաննա Թամամյանը մահացել է: 24-ամյա կինը 29-30 շաբաթական հղի էր: Նա մահացել է «Բազմաօրգանային անբավարարությունից»: Նրա մոտ առկա է եղել վիրուսային հեպատիտ B: Ընդհանուր իրավասության դատարանը սուտ մատնության համար մեղադրվող Սուսաննա Թամամյանի գործի վարույթը կարճեց՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: 1in.am

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am