Նոր տվյալներ Ստամբուլի պայթյունից
Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ անցած գիշեր Ստամբուլի կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, որոնցից 27-ը ոստիկաններ են։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Vodafone մարզադաշտում: Պայթյունի տեղում հրդեհ է բռնկվել, որը մարելու համար հրշեջների մի քանի խումբ է ժամանել: Մարզադաշտին մոտենում են նաև շտապօգնության մեքենաներ: Սուլեյման Սոյլունի հաղորդմամբ վիրավորների թիվը հասել է 166-ի, որոնց մի մասին արդեն իսկ դուրս են գրել հիվանդանոցից։ Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի և 70 վիրավորի մասին։ Առաջին պայթյունը տեղական ժամանակով ժամը 22.39-ին գրանցվել էր Ստամբուլի Բեշիքթաշ կենտրոնական շրջանի մարզադաշտի մոտ, որից 45 վայրկյան անց Մաչքա այգում գրանցվել էր երկրորդ պայթյունը:
