Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․« Ճանշին»-ի վատ աշխատանքի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արգածոտնի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են, 53-ամյա Հարություն Մուսաելյանցի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 VV 027 համարանիշի, 26-ամյա Տիգրան Սարգսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 CL 185 համարանիշի և Mercedes մակնիշի 35 DG 478 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով Volkswagen Vento-ն մոտ 80 մետր գլորվելով բախվել է ապառաժ քարերի և հայտնվել ձորում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր Ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ձորից և ավտոմեքենաներից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն են գործել նաև «Թալինի» հիվանդանոցի բժիշկները, ովքեր ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ տեղում օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, իսկ հետո տեղափոխում Թալինի հիվանդանոց։ Վթարի պատճառը եղել է տեղացած ձյունը, իսկ տեղի «Ճանշինականները ուղտի ականջում քնած են եղել» ու եթե նրանք ժամանակին կատարեին ձնամաքրման և ճանապարհի մշակման աշխատաքններն, ապա վթարը տեղի չէր ունենա և միայն Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի միջամտությունից հետո նոր բարեհաճեցին տեղի «Ճանշինականները» ու սկսեցին ճանապարհի մշակման աշխատանքները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am