Չի կարելի. Արմեն Մուրադյանը խոսեց Շուշանիկ Բախշյանի մասին
Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը անդրադառնալով հարցին, թե նախարարը առանձնազրույցի է հրավիրել ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանին և նրա հետ քննարկել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հարցը և ստեղծվել է իրավիճակ, երբ բժշկուհու փաստաբանը հայտարարել է, որ ինքն է դատարան հրավիրել համաճարակաբանին Բախշյանի առողջական վիճակի մասին վկայելու, ասաց. «Մենք Արա Ասոյանի հետ գրեթե ամենօրյա աշխատանք ենք ունեցել, հաշվի առնելով գրիպով հիվանությունների բարձրացումը: Այդ դեպքի առնչությամբ նույնպես խոսել ենք : Հաշվի առնելով, որ այդ դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները պետք է գնահատական տան,իսկ բժշկական կողմը պետք է ապահոված լինի անաչառ, հետևողական և տա ազնիվ դատաբժշկական փորձաքնության արդյունք, որի միջոցով բացահայտվի իրականությունը: Ինչ վերաբերվում է դեպքին և հալածանքներին, ապա ես կտրականապես դրան դեմ եմ : Կարծում եմ , որ բժկին, անկախ նրա մեղքի բաժնից, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել՝ չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»,-ընդգծեց նախարարը: Նախարարը նշեց, որ օրակարգում Շուշանիկ Բախշյանի առողջության հետ կապված սխալմունքի խնդիր չկա. «Հենց սկզբից էլ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել»,-եզրափակեց նախարարը: Մանրամասն`տեսանյութում Աստղիկ Ավագյան
