Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի բարդ ու վտանգավոր կյանքի բացառիկ մանրամասները. Տեսանյութ

Մայքլ Ջերարդ Թայսոն՝ ամերիկացի թոշակի անցած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Թայսոնը համարվել է անհաղթահարելի ծանրքաշային չեմպիոն և եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը, ով դարձել է WBC, WBA և IBF վարկածներով ծանրքաշային չեմպիոն (20 տարեկանում): Համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդներից մեկը: Մայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին Նյու Յորքում: Փոքրիկ Մայքի մանկությունը շատ ծանր էր: Հոր սերը նա այդպես էլ չզգաց, քանի որ հայրը լքել էր ընտանիքը մինչև իր ծնվելը: Ընտանիքում Մայքից բացի էլի երեխաներ կային` եղբայրը` Ռոդնին և քույրը` Դենիզը: Ֆինանսական ծանր վիճակը ընտանիքին բերում է Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասը` Բրուանսվիլ: Նրանք ծայրահեղ աղքատության մեջ էին ապրում` առանց տաք ջրի և ջեռուցման: Բրուանսվիլում, որի հիմնական բնակչությունը սևամորթ էր, գողությունն ու հանցագործությունը սովորական երևույթ էր: Մայքը ևս դրանից չխուսափեց: Նրանից հետո, երբ 11 տարեկանում նա պաշտպանեց իր պատիվն ու հեղինակություն վաստակեց, նրան ընդունեցին բանդա: Նրան սովորեցրին մարդկանց ու խանութներ թալանել, սակայն դա չէր կարող աննկատ մնալ: Մայքն ուղղիչ հաստատությունների մշտական այցելուն էր, իսկ 13 տարեկանում նրան ուղարկեցին մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց: Դեռևս դպրոցից առաջ Մայքին բախտ էր վիճակվել հանդիպել Մուհամեդ Ալիի հետ: Այդ պահից նա, թեկուզ հոգու խորքում, սկսեց մտածել բոքսի մասին, հատկապես որ տղայի ֆիզիկական տվյալները լիովին համապատասխանում էին: Մայք Թայսոն Հատուկ դպրոցում նա ծանոթացավ նախկին բռնցքամարտիկ Բոբբի Ստյուարտի հետ, ով այնտեղ ֆիզկուլտուրա էր դասավանում: Թայսոնը խնդրեց Ստյուարտին մարզել իրեն: Վերջինս համաձայնեց միայն մի պայմանով. Թայսոնը պետք է վերանայեր իր կյանքն ու ուսման հանդեպ վերաբերմունքը: Այդպես էլ եղավ: Նա զգալի առաջընթաց ապրեց դպրոցական առարկաներում: Մայքը լրջորեն տարվեց բոքսով: Այն բանից հետո, երբ նրա առաջին մարզիչը հասկացավ, որ այլևս ոչինչ չունի տղային տալու, նա ծանոթացրեց նրան Կասո դ՚Ամատոյի հետ: Կասոն լեգենդար մարզիչ էր, ով վերջին ժամանակներում զբաղվում էր բարդ դեռահասներով: Մայքի մոր մահից հետո Կասոն դարձավ Մայքի պաշտոնական խնամակալը: Չնայած մարզիչի բոլոր կանխատեսումներին` Թայսոնի կարիերան այդքան էլ լավ չսկսեց: 15 տարեկանից Թայսոնը սիրողական ռինգին էր, բայց ջանքերի շնորհիվ 1984 թվականին նա հայտվեց Օլիմպիական խաղերում ԱՄՆ հավաքականի թեկնածուների շարքում, սակայն այդպես էլ չհայտնվեց խաղերին: Թվում էր, թե դա կկոտրի բռնցքամարտիկին, բայց Թայսոնի համար դա միայն խթան էր, որպեսզի նա ավելի շատ մարզվի և կատարելագործի իր տեխնիկան: Նրա ջանքերն ապարդյուն չանցան:Մայք Թայսոն Մեկ տարի անց նա արդեն պրոֆեսիոնալ ռինգում էր: Մի տարվա ընթացքում նա տասնհինգ մարտ անցկացրեց, որոնցից բոլորն էր հաղթեց: Դրանից հետո շատ մարտեր եղան: Նա կատարելագործվում էր, ավելի ուժեղ դառնում. անգամ խնամակալի մահը նրան չկոտրեց: Նա հստակորեն առաջ էր շարժվում` իմանալով, թե ուր է գնում: Արդեն երեսուն հինգ տարեկանում տեղի ունեցավ Թայսոնի առաջին չեմպիոնական մարտը: Նրա հակառակորդը Թրևոր Բերբիկն էր: Թայսոնն իհարկե հաղթանակ տարավ: Երկրորդ մարտը Ջեյմս Սմիթի հետ էր: Դժվար մարտ էր, բայց Թայսոնն այստեղ էլ հաղթանակ տարավ: Եվս երկու մենամարտից հետո Թայսոնը դարձավ աշխարհի չեմպիոն: 1990-ականները բռնցքամարտիկի համար լի էին ցնցումներով: Ջեյմս Դուգլասի հետ մարտի ժամանակ տասերորդ ռաունդում Թայսոնը ենթարկվեց նոկաուտի: Սկսվեց նրա կյանքի սև գիծը: 1991 թվականին նրան մեղադրեցին Դեզիր Վաշինգթոնի բռնաբարության մեջ: Թայսոնը վեց տարով ազատագրման ենթարկվեց: Բայց երեք տարի անց նրան բաց թողեցին: Արդեն 1995 թվականին Պիտեր Մաքնիլի հետ մարտում նա հաղթանակ տարավ: Իսկ 1996-ին հաղթեց նաև չեմպիոն Ֆրենկ Բրունոյին: Նույն թվականին տեղի ունեցավ Թայսոն-Էվանդերով Հոլիֆիլդ մենամարտը: Հոլիֆիլդը հաղթանակ տարավ: Միանգամից նշանակվեց ռեվանշ-մենամարտ: Պատմական մենամարտ էր: Թայսոնն այնքան կատաղեց, որ կծեց հակառակորդի ականջը: Դրանից հետո Թայսոնին որակազրկեցին, սակայն մեկ ու կես տարի հետո Թայսոնը վերադարձավ:  Այս բոլոր իրադարձությունները չէին կարող չանդրադառնալ Թայսոնի հոգեկանի վրա: Նա դարձավ ագրեսիվ, անզուսպ, հայտնվեց բանտում: 2002 թվականին տեղի ունեցավ Լյուիսի հետ մենամարտը, որտեղ վերջինս հաղթանակ տարավ: Բոլորը ռեվանշի էին սպասում, բայց Մայքը չշտապեց կրկին ծեծ ուտել: Դրանից հետո մեծ ընդմիջում եղավ: Թայսոնը չէր կռվում, սակայն ֆինանսական դժվարությունները ստիպեցին նրան վերադառնալ ռինգ: 2005 թվականին Մայքն անցկացրեց իր կյանքի որոշիչ մենամարտը: Հակառակորդը Քեվին Մաքբրայթն էր, ով բավականին թույլ բռնցքամարտիկ էր, ում սպորտային կարիերայում ոչ մի լուրջ մենամարտ չէր եղել: Սակայն նրան հաղթելն այդքան էլ հեշտ չէր: Վեցերորդ ռաունդում Թայսոնը հրաժարվեց շարունակել մարտը: Դրանից հետո հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ լքում է պրոֆեսիոնալ բոքսը:  Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը Details.com-ին տված հարցազրույցում աշխարհահռչակ բռնցքամարտիկ,   անկեղծ խոստովանություն է արել իր կյանքի մասին, պատմելով իր մահացած դստեր, արմատական բուսակերության, մարիխուանա օգտագործելու եւ մանկության դրվագների մասին, որը կանխորոշել է հետագա իր ողջ ճակատագիրը: «Գազեռա.ռու»-ն հատվածներ է մեջբերել այդ հարցազրույցից: Բռնցքամարտիկը, մասնավորապես, խոստովանում է, որ իր կյանքի առաջին հատվածն ապրել է շատ անիմաստ ու եսասեր կյանքով: «Ես չեմ եղել անգամ կեսը նրա, ինչ ինձ երեւակայում էի: Կարծում եմ, որ ես խոզ եմ: Ես ունեմ այդ անբացատրելի հատկությունը` նայել ինձ հայելու մեջ եւ ասել. «Այ քեզ խոզ: Դու կեղտի կտոր ես»,- խոստովանել է Թայսոնը: Այնուհետեւ բռնցքամարտիկը բացել է հոգին ու նշել, որ նախքան իր 4-ամյա դստեր մահը, նա զզվում էր մարդկանցից, բայց այդ սարսափելի դեպքից հետո, գիտակցել է, որ պետք է ծառայի եւ օգնի նրանց: «Երբեմն ինձ թվում էր, թե կորցրել եմ հավատս եւ հոգուս խորքում մի զգացում էր արթնանում, որ մյուս բոլոր մարդիկ պետք է մեռնեն, իսկ իմ դուստրը պետք է ինձ հետ լինի»-,ասել է նա ու ընդգծել, որ հիմա ֆինանսական բարեկեցության հարցերն իր համար երկրորդ պլան են մղվել: «Ես ապրում եմ լավ տանը, էլիտար թաղամասում, բայց այդ բոլորը որեւէ նշանակություն չունի: Իմ կյանքը հիմա այլ է: Երբեմն ես անգամ ինձ չեմ ճանաչում»,- խոստովանել է Թայսոնը, միաժամանակ հավելելով, որ կյանքն իրեն լավ հարվածել է: «Սա դեռ պայքար է, բայց այս անգամ ես մտադիր եմ կռվել մինչեւ վերջ»,- հավաստիացրել է Թայսոնը: Բռնցքամարտիկը խոստովանել է, որ արդեն 8 ամիս է բուսակեր է դարձել: «Դուք չեք հավատա, թե որքան էներգիա եմ ես ստանում: Միսն ինձ համար թույն է դարձել»,- ասել է նա: Այնուհետեւ խոսելով իր մեղքերի մասին Թայսոնն ընդգծել է, որ պետք է մեռած լիներ: «Ես միայն գիտեմ, որ չպետք է այստեղ լինեի: Ես պետք է նստած լինեի բանտում` սպանության համար: Ես պետք է մեռած լինեի, ՁԻԱՀ-ով հիվանդ լինեի կամ էլի ինչ-որ բան: Ես երբեք չեմ մտածել, որ կհասնեմ 25 տարեկան հասակի»,- ասել է նա: «Հավատացեք ինձ, ես չեմ չափազանցնում: Ես ուսումնասիրել եմ բոլոր բռնցքամարտիկներին իմ մենեջերի տանը եւ գիտես, այդ մանեմարտերում այնքան չարություն կա: Ջեյք Լամոթ, Հենրի Արմսթրոնգ« Կարմեն բազիլիո, Շուգա Ռեյ: Աստված իմ, նա չարության մարմնացում էր: Բայց բոլորից շատ Ջեք Ջեփսին: Այս տղաները հասկացնել էին տալիս, որ ցանկանում են սպանել քեզ եւ հարվածում էին, հարվածում ու հարվածում: Ջեք Դեփսին ցանկանում էր հանել քո աչքը, ջարդել ծնոտը, ոսկորները: Ես հենց դա եմ սովորել նրանից»,- ասել է Թայսոնը: Նյութը պատրաստեց 1or.am-ը

դիտվել է 557 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am