Միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. Թևան Պողոսյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի բնակիչները գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում լեգիտիմ ընտրություն կատարեցին անկախության ճանապարհով շարժվելու օգտին: Վստահ եմ, որ բանական մարդիկ հասկանում են, որ դա այդ օրվա դրությամբ գոյություն ունեցող իրավական հնարավորության օգտագործումն էր, և հայկական կողմից որոշումներ կայացնողների մեջ չկար մտայնություն, թե Արցախն ու Հայաստանը իրարից անկախ պետք է լինեն: Միացման ուղին երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. այդ օրվա խորհուրդը և արցախցու ընդունած որոշումը հենց սա է իմ կարծիքով։ Անցել է ուղիղ 25 տարի: Պատերազմ, կորուստներ, հաղթանակներ, վերականգման աշխատանքներ, նոր սերունդ, սահմանադրություն, ընտրություններ, ժողովրդավարական ինստիտուտներ, միջազգային հարաբերություններ, անհաջողություններ, հաջողություններ... Մի խոսքով՝ կյանք է, ապրում ենք, երևի պայքարում ենք, առնվազն փորձում ենք՝ քաղաքական մանիպուլյացիաներից մինչև ազնիվ նվիրական պայքարի մեթոդներով: Իսկ գլխավոր խորհուրդը մնացել է նույնը՝ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով: Դե ուրեմն՝ չհոգնենք, չհանձնվենք, թևաթափ չլինենք, իրականում դասեր քաղենք, փոխվենք, բարեփոխվենք, ազնիվ լինենք, ստեղծագործենք, արարենք, սիրենք, ծնվենք շատ, ապրենք, քանի որ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն պետք է գնալ դրանով: Պայքարի հավատի ու հաղթանակի համաշխարհային խորհրդանիշներից մեկը՝ Նելսոն Մանդելան, ունի մի հրաշք խոսք՝ ժխտել մարդկանց իրավունքները հավասարազոր է վիճարկել նրանց՝ բուն մարդկության ցեղին պատկանելը: (“To deny people their human rights is to challenge their very humanity.” Nelson Mandela ) Մենք ունենք իրավունքներ և որևէ մեկին չպետք է նայենք մեր իրավունքների իրագործման հարցում: Ի՛մ սիրելի հայրենակիցներ, դուխով»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am