Հայազգի գեղասահորդուհին նոր ռեկորդ է սահմանել
«РИА Новости»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան նոր ռեկորդ է սահմանել Մարսելում կայացած Գրան պրիի եզրափակչի կարճ ծրագրում հավաքած միավորներով։ Մեդվեդևան այժմ Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն է։ Եվգենյան հայկական արմատներ ունի հայրական կողմից։ Հայրական ազգանունը Բաբասյան է։ Ծնողներն ամուսնալուծված են։
