Կոալիցիան կձգձգվի
<<Հրապարակը>> գրում է.<<Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստի օրակարգում ներառված չէ կառավարության կառուցվածքում փոփոխությունների հարցը, չնայած նիստից առաջ մինչեւ վերջին վայրկյանը կարող է ցանկացած հարց ներառվել: Անգամ եթե ներառվի, ՀՅԴ պորտֆելների ստանձնման գործընթացը բավականին երկար է տեւելու այն պատճառով, որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները պետք է առանձնացվեն իրարից: Ապա` կառավարության սույն որոշումն արտահերթ` 24-ժամյա ռեժիմով պետք է քննարկվի-քվեարկվի ԱԺ-ում: Եվ քանի որ այս պահի դրությամբ նման հարց կառավարության օրակարգում չկա, ԱԺ քառօրյան էլ ավարտվում է, իսկ հաջորդ քառօրյան 2 շաբաթից է մեկնարկելու, ուստի փետրվարի 21-ից շուտ հարցը չի լուծվի։ Գոնե ՏԿ-ի մասով: Մնում է արտահերթ նիստի տարբերակը, ինչն ԱԺ-ում քիչ հավանական են համարում>>:
