PR տրյո՞ւկ
Հրապարակ օրաթերթը գրում է.-Նախկին վարչապետների ակումբը սահմանափակվեց անցած տարվա մարտի 26-ին Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կայացած մեկ հանդիպումով, այլեւս նախկին վարչապետները չեն հավաքվել: Սա PR տրյո՞ւկ էր, թե՞ վարչապետը նախկին վարչապետների հետ քննարկումներն անարդյունավետ քայլ է համարում։ «Շատ էլ արդյունավետ էր, բայց թե ինչու այլեւս հանդիպում չի լինում, պետք է ճշտեք նախաձեռնողներից»,- ասաց Խոսրով Հարությունյանը եւ պնդեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ քննարկումների «կարիքը կունենա»: Հիշեցնենք, որ «մինուճար» հանդիպմանը մասնակցել էին Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը:
