Կոստանյանը՝ Վճռաբեկի նախագահ
<<Հրապարակ>> օրաթերթը գրում է,-Երեկ ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը նշանակվեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի տեղակալ: Մեր տեղեկություններով, նա մոտ ապագայում փոխարինելու է Կոստանյանին, իսկ վերջինիս կտանեն վճռաբեկ դատարանի նախագահ: Երեկ դատական համակարգում, ուժայիններում շոկի մեջ էին՝ «գցում-բռնում էին»՝ ինչպե՞ս կաշխատեն այսուհետ կամ կաշխատե՞ն արդյոք: Մենք պարզեցինք, որ Կուտոյանի փոխարեն նախագահի օգնական կնշանակվի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանը՝ վճռաբեկի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին։ Նա քրեական իրավունքի մասնագետ է, դոցենտ, փաստաբան է աշխատել, դասավանդել է ԵՊՀ-ում, ռեֆերենտ է նշանակվել 2014թ․: Հայտնի է, որ իրավական հարցերը Բաղրամյան 26-ում կարգավորում էր Կուտոյանը, նա ելումուտ ուներ նախագահի մոտ ու տարբեր գործերի, վճիռների, նշանակումների մասով՝ որոշիչ դերակատարում:
