ԼՀ-ն, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը 2017-ին կհրապարակեն իրենց հուշագիրը
«Դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները կհրապարակեն իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։ Կողմերը վստահեցնում են, որ հանրությանն անակնկալներ են սպասվում, բայց չեն գաղտնազերծում, թե ինչպիսի», - գրել է «Հրապարակ»-ը: «Հուշագրի տեքստը լինելու է համառոտ, ձևակերպված կլինեն բանակցությունների արդյունքում ուժերի ընդհանուր մոտեցումները՝ ներքաղաքականից սկսած, վերջացրած արտաքին քաղաքական հարցերով։ Գործելու են կոնսենսուսի կանոններով, հայտարարվելու է նաև, որ դաշինքի դուռը բաց է մյուս ուժերի համար, բայց մուտքի «արտոնագիրը» տրվելու է արդեն հուշագիր ստորագրած երեք ուժերի համաձայնությամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, հուշագրի կնքումը հեշտ չի տրվել՝ բուռն և անհաշտ վեճեր են եղել, տեքստի յուրաքանչյուր տառ ու բառի մանրակրկիտ քննարկում», - հավելել է թերթը։
