Ասադի զորքերը 2 քաղաք են ազատագրել
Սիրիայում Բաշար ալ-Ասադի բանակը հաջողությամբ իրագործել է երկու շիա քաղաքները քառամյա շրջափակումից ազատագրելու արշավը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վկայակոչելով տեղի «Ալ-Մայադին» թերթին, շրջափակումից դուրս են բերվել Նոբուլ և Էս-Զահրա քաղաքները: Աղբյուրի տվյալներով` սիրիական զորքերը գտնվում են քաղաքների ներքում: Նշվում է, որ գրոհող ջոկատների և հրետանու ճնշման տակ ահաբեկիչները լքել են բնակելի թաղամասերը, սակայն ծայրամասերում դեռևս ականանետային գնդակոծություն է ընթանում:
