Եվրասիական շուստրիություն. Հայաստանին ցույց են տալիս իր իսկական տեղը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լսումներ էին կազմակերպվել «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով։ Հնչեղ է։ Ոչ միայն այն առումով, որ տեղեկություն է պարունակում Հայաստանի՝ արտաքին քաղաքականություն ունենալու մասին, այլ, որ, պարզվում է, այն նաև բաղադրիչներ ունի։ Այդ թվում՝ տնտեսական։ Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ ելույթներ՝ այն մասին, թե ինչպես պետք է գործեն դեսպանները, ինչ անունով ատաշեներ պետք է ավելացվեն դեսպանատներում, ինչպես նրանք պետք է շուկաներ փնտրեն ու կարևորը՝ գտնեն։ Իրականում Ազգային ժողովում և քաղաքականության հետ կապ ունեցող բոլոր հարթակներում պետք է ամեն օր ու ամեն ժամ քննարկում կազմակերպվի ոչ թե արտաքին քաղաքականության առանձին բաղադրիչների, այլ հենց արտաքին քաղաքականության լինելիության մասին։ Որոովհետև գոյություն չունեցող մատերիաներն առանձին բաղադրիչներ չեն ունենում։ Հայաստանի արտաքին քաղաքականության լինելիությունն իրականում հավասարեցվել է Հայաստանի՝ որպես պետական կազմավորման լինելիության։ Չկա արտաքին քաղաքականություն, չկա պետություն ու պետականություն։ Իսկ Հայաստանն ունի ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ Ռուսաստանի շահից ածանցված ու դրա հանգույն գործող գրասենյակ, որի խնդիրը ոչ թե Հայաստանի՝ որպես պետական կազմավորման շահի ձևակերպումն ու հետապնդումն է, այլ դրա ծառայեցումը Ռուսաստանին։ Բոլոր հնարավոր միջոցներով։ Իսկ քանի որ դա այդպես է, ու քանի որ Հայաստանն արդեն հանձնվել է ԵՏՄ կոչվող հետադիմությանը, ապա դրանից բխող որևէ քննարկում այլևս ոչ միայն անիմաստ է, այլ ինքնանվաստացնող։ Բայց Հայաստանի իշխանությանը թվում է, որ կարելի է շուստրիության կանխավարկածով՝ ԵՏՄ մտնելով, փորձել շուկաներ պոկել մնացյալ աշխարհից։ Ինչպես դեռևս պոկվում են դրամաշնորհներն ու պետական վարկերը։ Պոկել ու շարունակել վայելել իշխանությունը ԵՏՄ-ում լինելու համար։ Ու մինչև Հայաստանի իշխանությունը շարունակում է այդ շուստրիությունը, վարչապետն էլ հայտարարում է, թե փաստ չէ, որ ԵՏՄ-ին չանդամակցելով՝ Հայաստանի վնասներն ավելի մեծ չէին լինի, մեր հարևաններից Վրաստանը ու չհարևաններից Ուկրաինան ստանում են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու հնարավորություն։ Այն հնարավորությունը, որը Հայաստանը կորցրեց՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ առանց վիզայի մուտք գործելով այնտեղ, որտեղ մտնելուց հետո՝ այլ տեղերում, լավագույն դեպքում, քաղաքավարի ժպտում են՝ ցույց տալով համապատասխան տեղը։ ԵՏՄ մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մնացած բոլոր բաղադրիչներն ածանցել է Ռուսաստանից։ Այնպես որ, բարձրագոչ անվանումներով  լսումների փոխարեն՝ Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մասին որևէ հարց քննարկելու համար Հայաստանի խորհրդարանը, լավագույն դեպքում, պետք է հրավիրի ռուս որևէ չինովնիկի և կազմակերպի ոչ թե լսումներ՝ քննարկման իմաստով, այլ լսում՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում photo-3 photo-2 photo-1

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am